2020-05-18
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հարգելի մասնակիցներ
Սույնով տեղեկացնում ենք, որ 18.05.2020թ.-ից Ձեր էլեկտրոնային հասցեով ստացած նույնականացման կոդի ակտիվացման համար անհրաժեշտ է ներկայանալ <<Միկշին>> ՍՊԸ գրասենյակ:
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
(տրվում է հիփոթեկային վարկը տրամադրող բանկի կողմից,ամուսնացած լինելու դեպքում,ամուսնու և կնոջ հարցման արդյունքում)
Այս փուլի նախնական վերջնաժամկետը նախատեսված է մինչև հունիսի 15-ը
2020-06-10
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ մասնակիցներ,
հաշվի առնելով բանկերի ծանրաբեռնվածությունը տեղեկացնում ենք, որ դիմում-հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև հուլիսի 1-ը:
2020-07-17
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հարգելի մասնակիցներ՝
Հաշվի առնելով աշխարհում տիրող համաճարակային իրավիճակը` «Երազ» բնակելի թաղամասում «Հատուկ ծրագիր պետական և համայնքային ծառայողների և երիտասարդ մասնագետների համար» բնակարանների վիճակահանությունը անցկացվելու է բացօթյա՝, պարետատան պահանջների խստագույն պահպանմամբ, ապահովելով 1,5 ից 2մ սոցիալական հեռավորություն, կիրառելով ախտահանման համապատասխան միջոցները:
Նախատեսվում է վիճակահանությունը անցկացնել «Երազ» ամառային այգում : Վիճակահանության բոլոր մասնակիցները կարող են ինչպես ներկա գտնվելով, այնպես էլ` առցանց հետևել վիճակահանության ամբողջ ընթացքին ուղիղ հեռարձակմամբ (Live facebook,youtube,zoom):
Վիճակահանության անցկացման կարգը՝
Վիճակահանությունը սկսվում է ամենաքիչ հավակնորդն ունեցող բնակարանից:
Երկու և ավելի հավակնորդ ունենալու դեպքում վիճակահանությունը անցկացվում է հետևյալ կարգով՝
1) սպիտակ թերթիկի վրա նշվում է վիճակահանությամբ բաշխվող բնակարանի նախագծային համարը՝ ըստ կառուցման նախագծի.
2) թերթիկը ծալվում է երկու անգամ, կարվում է կարիչով և դրվում է թափանցիկ թմբուկի մեջ.
3) թմբուկը պտտեցվում է մասնակիցների որևէ մեկի կողմից, և տվյալ բնակարանի հավակնորդները պատահականության սկզբունքով մոտենում են թմբուկին և դրանից հանում մեկական թերթիկ.(այն մասնակիցները ովքեր ներկա չեն գտնվի խաղարկությանը և կհետևեն առցանց ,իրենց փոխարեն թերթիկը կհանի խաղարկության մասնակիցներից որևիցե մեկը)
4) վիճակահանությամբ բաշխվող բնակարանի հավակնորդ է ճանաչվում այն անձը, ով թմբուկից հանել է բնակարանի նախագծային համարով թերթիկը:
Վիճակահանությունը նախատեսվում է անցկացնել Հուլիսի 24, 25, 26 –ին: Հաստատումը կստանաք (էլեկտրոնային հասցեի, sms հաղորդագրության և Facebook պաշտոնական էջում):
2020-07-22
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հարգելի մասնակիցներ՝
Տեղեկացնում ենք ,որ «Երազ» բնակելի թաղամասում «Հատուկ ծրագիր պետական և համայնքային ծառայողների և երիտասարդ մասնագետների համար» բնակարանների վիճակահանությունը տեղի կունենա «Երազ» այգում՝ (Թբիլիսյան խճուղի, 1/8 )Հուլիսի 24,25,26 –ին ժամը 10:00-ին :
Վիճակահանության բոլոր մասնակիցները կարող են ինչպես ներկա գտնվելով, այնպես էլ` առցանց հետևել վիճակահանության ամբողջ ընթացքին ուղիղ հեռարձակմամբ (Live facebook,youtube,zoom):
Վիճակահանությանը անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով,լիազորված անձի դեպքում՝ առանց նոտարական վավերացման լիազորագրով ,լիազորված անձի և մասնակցի անձնագրերի պատճեններով:
Վիճակահանության ընթացքում բնակարան ձեռք բերելու արդյունքում՝ Ձեր էլեկտրոնային հասցեին կստանաք շահառու դառնալու փաստը հաստատող հաղորդագրություն:
2020-07-23
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Խաղարկությանը կարող եք հետևել նշված հղումներով
Youtube: https://www.bnak.am/youtube
Zoom: https://www.bnak.am/zoom
2020-07-27
Տեղեկատվություն
Հարգելի շահառուներ, տեղեկացնում ենք որ տեղի է ունեցել տեխնիկական սխալ, կապված համալիրների մասնաշենքերի համարների հետ։ Այսուհետ առաջնորդվելու ենք բնակարանի տիպով, հարկով եվ համարով։
2020-08-17
Հայտարարություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի գնորդներ,
<<ՄԻԿՇԻՆ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետև՝ Ընկերություն) <<Հատուկ ծրագիր պետական և համայնքային ծառայողներին, ինչպես նաև երիտասարդ մասնագետներին>> մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում բնակարանների գնորդների հետ պայմանագրեր կազմելու և կնքելու համար, հայտնում ենք, որ անհրաժեշտ է Ընկերության գործունեության հասցե՝ ք. Երևան, Ադոնցի 8, 170 տարածք ներկայացնել դիմում՝ կցելով հետևյալ փաստաթղթերը.
Փաստաթղթերը ներկայացնելուց հետո կկազմվեն պայմանագրերը, կուղարկվեն գնորդներին, որից հետո կկազմակերպվի պայմանագրերի կնքումը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարին՝ 098-555-814:
2020-08-27
Տեղեկատվություն
Քաղաքապետարանի կողմից ստացվել է Ազատության 27/4 հասցեյում կառուցվող նոր համալիրների շինարարական թույլտվությունը :
2020-11-10
Տեղեկատվություն
Հարգելի Շահառուներ ,
Տեղեկացնում ենք, որ Առաջին, Երկրորդ, Երրորդ համալիրների դիմում հայտերի(bnak.am փաստաթղթեր բաժին) գրասենյակ ներկայացման վեջնաժամկետն է՝ 16.11.2020թ:
2021-04-06
Տեղեկատվություն
Գրություն
Հարգելի գնորդներ, եկամտային հարկի փոխհատուցման համար հարկային մարմին ներկայացվող տեղեկանքի ստացման համար անհրաժեշտ է կառուցապատող <<Միկշին>> ՍՊԸ ընկերություն ներկայցնել անձնագրի և/ կամ նույնականացման քարտի պատճենը և իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Փաստաթղթերը ներկայացնելուց հետո տեղեկանքը պատրաստ կլինի մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերը կարող եք ներկայացնել երկուշաբթիից շաբաթ, ժամը 9:00-18:00: (13:00-14:00 ընդմիջում):